Վահրամ Լալայան (1974–2020):
Ինձ ծանոթ «ամենախենթ» հայրենասերներից մեկը…
«Վէմ» ռադիոկայան՝ ինձ մոտ եկավ, երբ շուրջ 1,5 տարի վարում էի «Ակունք» հաղորդաշարը: Խնդրեց Քրիստափոր Իվանյանի հիշատակին նվիրված հաղորդում պատրաստել, ասաց՝ գեներալը ոչ մի բարեկամ-հարազատ չունի, ոչ ոք նրա մասին չի մտածելու:
Շլացնող, կուրացնող էր ինձ անծանոթ երիտասարդի ազնվությունը, շիտակությունը՝ պարտադրող, ազնվականությունը՝ հորդող:
Հաղորդումը լսելուց հետո մեր բարեկամությունն է՛լ ավելի սերտացավ: Հետո իր հոդվածներից մեկը բերեց կարդալու՝ «Արցախցիների պայքարը ղարաբաղցիների դեմ»…
Կեղեքվելով էր գրել, ինքնասպանվելով: Մեր միջի ախտից ձերբազատվելու տարբերակ էր առաջարկում՝ արցախցուն ու ղարաբաղցուն խորհրդանշական ձևով հակադրելով իրար:
Հայաստան աշխարհը մաքրել էր ուզում:
Ասացի՝ աստվածաբանություն ուսումնասիրողի համար տեսակետներ ես նաև առաջադրում՝ ինձ գերազանցելով:
Թեմաներ էր հուշում, բանավիճում, մեծ մասամբ՝ առանց ընդհանուր հայտարարի գալու:
Նրան հե՛նց այդպես էլ ընդունում էի. մեր Վահրամն այդպիսին էր՝ միշտ ազնիվ:
Սիրում էի Վահրամի ներքին ըմբոստությունը, ընդվզումի նրա խելահեղությունը, անզիջում հայրենատիրությունը:
Ավա՜ղ…
Տոհմիկ ազնվականի զարմից էր մեր Վահրամը, շատերի համար մտքով անգամ անհասանելի ակունքներից:
Եվ նա էլ ողբերգականորեն ավելացավ Արցախյան ազատամարտի իմ մեծագույն կորուստների ցանկում:
Վահրամ ջան, առայժմ ուժ ունեմ, չեմ կարողանում քո մասին գրել, քեզ արժանավայել ներկայացնել:
Երբեք չէի պատկերացնի, որ մի օր քո մասին անցյալ ժամանակով եմ խոսելու: Ախր դու ինձանից այնքա՜ն փոքր էիր:
Տղե՛րք, էս ի՛նչ դաժանաբար վարվեցիք մեզ հետ:
Առանց ձեզ է՛լ ապրել չի՛ լինում էս ճահճում:
ՈՒ նաև հազա՜ր երանի ձեզ, որ չտեսաք մեր այսօրը…
Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ